Դոմենների վաճառքից գումար վաստակելու համար առաջնային պայմանն է գտնել այնպիսի ազատ դոմեն, որն ունի պահանջարկ կամ կարող է ունենալ որոշ ժամանակ հետո:

Պահանջարկ ունեն այն դոմենները որոնք կարճ են, հիշվող կամ կապված են որևէ բրենդի կամ ոլորտի հետ:

Ո՞ր դոմեններն են արժեքավոր

  • Կարճ դոմենները

    Ինչքան երկարում է դոմենը այնքան նվազում է նրա պահանջարկը: 2 նիշից բաղկացած ազատ դոմեններ գրեթե չկան, 3 նիշանի հնարավոր է դեռ գտնել:

  • Գոյականներ

    Առանց տառասխալի գոյականից կազմված դոմենները միշտ ունենում են արժեք, քանի որ համպատասխան ոլորտում կարող են օգտագործվել ցանկացած կազամկերպությունների կողմից: Դոմենները կարող են լինել ինչպես անգլերեն բառեր այնպես էլ լատինատառ հայերեն:

  • Բրենդներ

    Ցանկացած բրենդի համար իր դոմենը ունենալը գրեթե պարտադիր պայման է: Կարող եք գնել բրենդների դոմեններ որոնք դեռ ներկայացված չեն Հայաստանում և սպասել մինչև նրանց մուտքը երկիր:

Քայլերի հերթականությունը

  • Գտնում ենք ազատ դոմեն
  • Գնում ենք այն պրովայդերից
  • Գրացում ենք դոմենը մեր կայքում
  • Փոխում եք DNS-ները մեր կողմից տրամադրվածով
  • Սպասում ենք աաջարկների