Դոմենների շուկա
Միջնորդական ծառայություն
Մեր օգնությամբ գնորդը վստահ կլինի որ ստանալու է դոմենը իսկ վաճառողը` գումարը
Դոմենի առք ու վաճառքի դեպքում կան ռիսկեր, որ վաճառողը գումարը ստանալուց հետո կհրաժարվի փոխանցել դոմենը կամ գնորդը դոմենը ստանալուց հետո կհրաժարվի վճարել դոմենի համար:
Նման դեպքում հարցը կարող ք լուծվել միայն դատարանում, ինչը երկարատև և թանկարժեք գործընթաց է:
Բայց xDomain-ը առաջարկում է լուծում, որը կապահովագրի թե՛ գնորդին և թե՛ վաճառողին:
Ինչպե՞ս է կատարվում դոմենի տեղափոխությունը
- Մենք կնքում ենք պայմանագիր գնորդի և վաճառողի հետ
- Գնորդը փոխանցում է գումարը xDomain-ի հաշվին
- Գումարը մեր հաշվին հասանելի դառնալուց հետո վաճառողը սկսում է դոմենի տեղափոխման գործընթացը
- Դոմենի տեղափոխությունից հետո գումարը փոխանցվում է վաճառողի հաշվին
Ինչքա՞ն է գործարքի միջնորդավճարը
Գործարքի միջնորդավճարը դոմենի վաճառքի գնի 3%ն է: